
Բայդենը կհայտարարի Արևմտյան կիսագնդի համար տնտեսական նախաձեռնության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ամերիկ գագաթնաժողովում կհայտարարի Արևմտյան կիսագնդի երկրների հետ տնտեսական գործընկերության նոր ձևաչափի մասին, որը կոչվում է «Ամերիկյան գործընկերություն հանուն տնտեսական բարգավաճման»։Նման հայտարարություն տարածել է Սպիտակ տունը հունիսի 8-ին:
Համաձայնագիրը կոչվում է «պատմական», քանի որ այն պետք է նպաստի արեւմտյան կիսագնդի երկրների տնտեսության վերականգնմանն ու աճին։ Ինչպես նշվում է փաստաթղթում, այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 31,9%-ը։ Այնուամենայնիվ, այժմ նրանք, մասնավորապես Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, բախվում են աշխարհում տնտեսական ցուցանիշների ամենազգալի անկմանը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, աճող գնաճի և կորոնավիրուսային համաճարակի հետևանքների հետ։