ԱԽՔ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները ներկայացրել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել համագործակցության շարունակականությունը:

Պատվիրակության անդամների խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման համատեքստում:

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930