
Անդրկովկասի հարցերով «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը նախապատրաստվում է. Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը այսօր Անկարայում «3+3» ձևաչափով համագործակցության նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ տված համատեղ ասուլիսից հետո հայտարարել է, որ հերթական, 2-րդ նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պայմանավորվել ենք՝ ինչպես աշխատել Հարավային Կովկասում: Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հարթակը»,- ասել է նա:
Նա նշել է՝ 1-ին հանդիպումն անց է կացվել Մոսկվայում, որին վրաց գործընկերները չեն կարողացել մասնակցել:
«Բայց մենք շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց տեսնել»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: