Բաժիններ՝

Թուրքական հատուկ գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի այս շաբաթ. Hurriyet

Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող է սկսվել այս շաբաթ, ենթադրում է Hurriyet հրատարակության թղթակիցը, որը վերադարձել է մարտական գործողությունների ենթադրյալ շրջանից ։«Այն դեպքում, երբ սպասվում է, որ գործողությունն սկսվելու է այս շաբաթ, տարածաշրջանում ակտիվությունն աճել է:

Զինված ուժերի սպառազինությունները ծավալվել են Թել Ռիֆաթի եւ Մանբիջի գյուղական տեղանքի առաջավոր դիրքում: Գործողությունն սկսելու համար սպասում են Թուրքիայից նորությունների»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում է հրատարակության կողմից հրապարակված հոդվածից մի հատված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիջ Էրդողանի հայտարարության համաձայն, բանակն անցկացնելու է «հակաահաբեկչական գործողություններ»:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ մարտական գործողությունները կարող են սկսվել սիրիականի չորս նահանգների տարածքում: Hurriyet-ում հավելել են, որ Անկարան հրաժարվել է մարտական գործողություններ վարել Այն Իսսայի շրջանում, որտեղ անցկացվում է ավտոմայրուղի, որը միացնում է Հասաքա, Ռաքա եւ Դեյր Էզ Զոր քաղաքներն արեւմուտքում եւ Հալեպը՝ Սիրիայի հյուսիսում: Հրատարակության պնդմամբ, Թուրքիան չի ստացել ՌԴ-ի համաձայնությունը այս տեղանքում գործողություններ անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս