«Պատգամավոր աղջիկները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել։ Նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե բա զոհվածների նկարները գետնին են թափել։

Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Ուրեմն այդ նույն ավանեսյանները մեր տղերքի աճյունները պարկերի մեջ նկուղներում պահեն (չեմ էլ ասում, թե ինչ պայմաններում ու ինչի պես), իսկ երբ իրենց արած այդ լկտիության պատկերը բերում և դեմքներին են շպրտում, սկսում են բարոյականությունից ու զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքից խոսել։

Արա, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում։

Պատգամավոր աղջիկները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել։ Նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել։ Ու շատ էլ ճիշտ են արել, աչքներդ էլ հանել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930