Բաժիններ՝

Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդը և դերասանուհի Ժյուլի Գայեն ամուսնացել են

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է կինոդերասանուհի Ժյուլի Գայեի հետ Տյուլ քաղաքում (երկրի հարավ – արեւմուտք), որտեղ երկար ժամանակ քաղաքագլուխ է եղել: Հունիսի 8-ին այդ մասին հաղորդել է France Info ռադիոկայանը։ Ամուսնության արարողությունն անցկացրել է մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնում Օլանդին հաջորդող Բեռնար Կոմբը:

Ինչպես նշում էռադիոկայանը, դա 67-ամյա նախկին նախագահի առաջին պաշտոնական ամուսնությունն է: Նրա միությունը կյանքի նախորդ ընկերուհու՝ լրագրողուհի Վալերի Տրիերվեյլերի հետ դադարել է ութ տարի առաջ՝ Գայեի հետ նրանց սիրային կապի բացահայտումից հետո: Օլանդը նախագահի պաշտոնում է եղել 2012 թվականից մինչեւ 2017 թվականը: Ելիսեյան պալատում նրան փոխարինել է Մանուել Մակրոնը: Օլանդը չորս երեխա ունի, որոնք ծնվել են Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության գծով նրա զինակցուհի Սեգոլեն Ռուայալի հետ միությունից, որի հետ նրանք ամուսնական դաշն չեն կնքել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930