Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, պետական այցով կուղեւորվի Իտալիա: Այդ մասին հաղորդել է պետության ղեկավարի վարչակազմը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպորտային կապերի ժամանակավոր կորոնավիրուսային սահմանափակումները։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը, հայտնում է rg.ru-ն:
Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները: Հունիսի 7-ին այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգեւոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 7-ին Անկարային հորդորել է՝ դադարեցնել երկկողմ հարաբերությունների վատթարացման գործընթացը եւ միասին աշխատել Ուկրաինայից հացահատիկի արտահման խնդրի վրա։«Կոչ եմ անում Թուրքիային՝ թույլ չտալ, որպեսզի հնչեցված հայտարարությունները հանգեցնեն իրական լարվածության»,-նրա խոսքը մեջբերում է ԷՖԷ գործակալությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Սորոսի հիմնադրամի կասեցումը, որևէ կապ չունի եվրոպական արժեքներին դեմ գնալու հետ. Արմեն Աշոտյան:
Սորոսի գրած «դանոսը» այն մասին էր, որ մեր ժամանակ կրթական համակարգը չափից ավելի ազգային էր. Աշոտյան
Սորոսի փողերով էթնիկ թշնամանք է հարուցվել հայ և եզդի ժողովուրդների միջև. Արմեն Աշոտյան:
Այսօր ընդդիմությունը բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ Ֆրանսիայի հրապարակից բողոքի երթ իրականացրեց դեպի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ՝ իրենց բողոքն արտահայտելու ԵՄ դեսպանին առ այն, որ հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան փողոցում՝ հենց գրասենյակի շենքի առջև, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ էր օգտագործում խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ ԵՄ դեսպանը մինչ օրս լռում է և այդ գործողությունների վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն չի արել։
Շիրակի ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրիի ավագանու՝ կրկին ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանը, երեկ՝ ուշ երեկոյան, կրկին աչքի է ընկել, մեղմ ասած, տարօրինակ վարքագծով՝ հերթական անգամ հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտնելով Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu-ի հարցերին, նշել է, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին դրանց անդամակցության դեպքում: Հունիսի 7-ին Շվեյցարիայի էր տե էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Քամիյ Գրանը։
Ինչո՞ւ պետք է կասեցնել «Սորոսի» գործունեությունը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն կոչ է արել՝ որքան կարելի է ավելի արագ հացահատիկ արտահանել Ուկրաինայից Աֆրիկայում նոր պատերազմներ եւ պետական հեղաշրջումներ թույլ չտալու համար:
Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։ Ու չի կարելի բացառել, որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։ Կամ էլ երեւի մտածել է՝ եթե մի «վարչապետ» կարող է մուրճ օգտագործել, բոլոր «վարչապետերն» էլ կարող են։
Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, ասել է, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը փորձում են կարգավորել հարաբերությունները տնտեսության եւ անվտանգությն ոլորտում Միացյալ Նահանգների վարչակազմի միջնորդությամբ: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը և, դիմելով ՀՀ ոստիկանությանը, գրել է․ «ՀՀ ոստիկանություն, հունիսի 3-ին Դեմրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ պատրաստելիս՝ ի՞նչու չեք օգտագործում նաև այս և նմանաբնույթ կադրեր:
Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության հաստատմանը:
Մոսկվան չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը, որի քննարկումն սպասվում է Գործակալության կառավարիչների խորհրդի՝ այս շաբաթ կայանալիք նիստում: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց, որ Երևանում բողոքի ակցիաների ընթացքում վնասվածքներ ստացած քաղաքացիների մեջ եղել են ստացիոնար բուժման կարիք ունեցող մի քանի քաղաքացիներ։ Նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և հիվանդանոցից դուրս են գրվել։
«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը, այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ: Վաղը կրկին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է երկօրյա խորհրդաժողով «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով, որը կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը, հովանավորում՝ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը:
Հունսի 3-ին ձերբակալվել է նաև անչափահաս մեր ընկերներից մեկը, քիչ առաջ մերժվեց կալանքը. Արամ Վարդևանյան։
Առաջին օրվանից շարժման մեջ եմ. վարորդ։
Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից քայլելով բողոքի երթ իրականացրեց դեպի ՀՀ-ում Եվրամիության գրասենյակ։
Ուզում ենք, որ ԵՄ-ն տեսնի՝ իր դեսպանի վարքագիծը Փաշինյանի իշխանությունը պահելու համար է. Աննա Մկրտչյան։
Եթե ԵՄ-ն չի արձագանքում իր դեսպանի լռությանը, դա ինքնին ցուցիչ է. Հայկ Դերզյան։
Եթե մեր պայքարը չհաջողի, այս իշխանությունը տոտալ բռնատիրության է գնալու. Քրիստինե Վարդանյան։
ԵՄ գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցները դրեցին հունիսի 3-ի բախման արդյունքում կորցրած իրենց կոշիկները։