
ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել ՆԱՏՕ-ի գործընկերներին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել ՆԱՏՕ-ի երկրներին, որը նրանք կարող են տնօրինել այնպես, ինչպես հարմար են գտնում։
ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ի երկրները կարող են դրա հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում են։
Հաջողություն բոլորին»,-գրել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զենք կվաճառի ՆԱՏՕ-ի գործընկերներին, և ՆԱՏՕ-ի երկրները, եթե ցանկանան, կարող են այդ զենքը հանձնել Ուկրաինային։