Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են տարածաշրջանն իրենց ազդեցության գոտուց դուրս չթողնելու համար
Ռուսաստանն ու Արևմուտքը ակտիվ պայքար են մղում տարածաշրջանում իրենց դերակատարումը պահպանելու ու մեծացնելու, ինչպես նաև Արցախի հարցով ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում միջնորդական դերակատարության համար: 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես չի գործում, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, դիվանագիտական հայտարարություններով հաստատում են, որ մանդատն իրենցն է:
Սա չի խանգարում, որ Արևմուտքը, ի դեմս Բրյուսելի, կարողանա ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ:
Ի՞նչ նպատակներ ունի Բրյուսելն իրականում, այս միջնորդական առաքելությունը կարճաժամկետ բնո՞ւյթ ունի, թե՞ Բրյուսելի համար ավելի հեռահար նպատակներ կան, և փորձում է ստանձնել դասական միջնորդի դերը: Թեման մանրամասնում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում