«Դիակ թաքցնող սրբապիղծ նախարարը, մոխրամանի ու աղամանի նախագծերից այն կողմ ավելի մարդկային բան չի՞ գտնում». Հայկ Կիսեբլյան
Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիակ թաքցնող սրբապիղծ նախարարը, մոխրամանի ու աղամանի նախագծերից այն կողմ ավելի մարդկային բան չի՞ գտնում։
Քաղաքացիական իրավունքի մասնագետ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ Առողջապահության նախարար դարձավ Քովիդ-19 -ի համաճարակի թեժ պահերին։ Աբսուրդ մի բան, որը սակայն 2018-ի ապիկար աբիժնիկների իշխանության օրոք օրինաչափ է….
Հանրությունը նրան ընդամենը 1-2 բանով է ճանաչում` օբյեկտների սեղաններից աղամանը չհեռացնողներին տուգանելու ու ծխելն արգելելու նախագծերով։ Անիմաստ, անօգուտ, անկարևոր, այս օրհասական պահին ժամանակավրեպ բաներ։
Այս անձը «հայտնի» է նաև մեկ այլ բանով, որ նրա օրոք են Աբովյանի (և չի բացառվում, որ նաև այլ) դիահերձարանում պարկերի մեջ Թաքցվել 2020-ի 44-օրյա պատերազմի զոհերի դիակները։Մի բան, որ ոչ այլ ինչ է քան սրբապղծություն։ Եվ քանի՞ հոգի դատապարտվեց դրա համար։
Այսօր իր պաշտոնավարման մեկ ու կես տարին բոլորող այս բարձրաստիճան չինովնիկն ի՞նչ է անում` իր բան ու գործը թողած, տասովչիկություն է անում Փաշինյանի համար և արդարացնում, հունիսի 3-ին ցուցարարների նկատմամբ, ոստիկանների բռնությունը։
Կարծես թե այլ բան ու գործ չունի»։