Թրամփը կարող է Զելենսկուն կապիտուլյացիա առաջարկել. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մի քանի օրից Վլադիմիր Զելենսկուն կապիտուլյացիա առաջարկել։

«Թրամփը կրկին այլընտրանքային իրականությունում է ապրում: Կիևի և Փարիզի ծաղրածուների հետ հանդիպումից հետո նա գրառում էր հրապարակել, որում նկարագրում էր Կիևի վերջնական հաղթանակը, վերադարձը նախկին սահմաններին, Ռուսաստանի ձախողվող ռազմական տնտեսությունը, գազատարները և «թղթե վագրը»։ Այս իրականությունում ամեն ինչ այլ է։ Թրամփի նախորդները՝ Օբաման և Բայդենը, երկար և երջանիկ ապրել են այս իրականության մեջ»,- գրել է Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում։

Այնուամենայնիվ, Մեդվեդևը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել իր միտքը։ «Ես կասկած չունեմ, որ նա կվերադառնա։ Նա միշտ վերադառնում է։ Հավանաբար, մի քանի օրից նա կանաչ դաշնակահարին կառաջարկի կապիտուլյացիա ստորագրել։ Կամ կթռչի Մարս Մասկի հետ, որին ներել է»,- նշել է Մեդվեդևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930