Մեծ Բրիտանիայում 1 լիտր բենզինի արժեքը թարմացրել է պատմական առավելագույնը

Մեծ Բրիտանիայում բենզինի միջին գինը հերթական անգամ ռեկորդ է սահմանել վիճակագրության պատմության մեջ՝ հասնելով 1,785 ֆունտի (2,24 դոլար) մեկ լիտրի համար։  Այս մասին հայտում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով ոլորտի հետազոտությունները։

Վերջին մեկ օրում բենզինի մեկ լիտրը թանկացել է 6 պենսով (7,5 ցենտով)։ Վերջին ամիսներին վառելիքի գների պատմական բարձր ցուցանիշներն ամեն օր թարմացվում են:

Դիզելային վառելիքի արժեքը նույնպես աճել է՝ հասնելով ռեկորդային՝ 1,852 ֆունտ ստեռլինգ մեկ լիտրի համար (2,31 դոլար):

Աճը տեղի է ունենում ամբողջ աշխարհում նավթավերամշակման գործարաններում առկա խնդիրների ֆոնին և էներգիայի թանկացման պատճառով: Արժեքն աճում է՝ չնայած վառելիքի հավելավճարի կրճատմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930