Սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը պարզաբանում է հրապարակել, որում հաղորդել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի դեմ 2022 թ.-ին սահմանված պատժամիջոցները տարածվում են նաև ՌԴ քաղաքացիների անձնական ավտոտրանսպորտի վրա, որոնք ունեն ռուսական գրանցված համարներ։
Այս համատեքստում, ի թիվս այլնի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում արձանագրված հաշտության երեք համաձայնությունները, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 5 մլն դոլար արժողության գույք:
Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում։
Սեպտեմբերի 12-ին «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար»։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ:
«Անկախ դիտորդ» հ/կ-ն ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։
Ի՞նչ անել սեպտեմբերի 17-ին.անպայման գնալ ընտրության ու անվավեր չանել քվեաթերթիկը. Ռուբեն Մելիքյան
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերի 12-13-ին Երևան քաղաքում իրականացված «Առավոտ է… բոլորը բացում են աչքերը» խորագրով նախընտրական վերջին հարցման արդյունքները:
Հարցվածների 92.3 % նշել «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակն այսօր ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ եռափուլ հետազոտության վերջին՝ երրորդ փուլը:, որ չի մասնակցել կուսակցությունների ու դաշինքների հետ հանդիպումներին
Երբ արցախցիներն աշխարհին օգնություն աղաղակեցին, աշխարհը որոշեց չլսել. Քերոլայն Քոքս
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:
Բարոնուհի Քերոլայն Քոքսի մամուլի ասուլիսը «Թաթոյան» կենտրոնում՝ ՈՒՂԻՂ
«Առավոտ է… բոլորը բացում են աչքերը». «Գելափ»-ի վերջին հարցումը ընտրությունների վերաբերյալ՝ ՈւՂԻՂ
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք պայթուցիկը տեղադրվել է քրեական թե ահաբեկչական շարժառիթներով։
Սիրիան պարբերաբար հաղորդում է իր տարածքի վրա Իսրայելի հարվածների մասին, որոնց թիրախ են դառնում իրանցի ռազմական խորհրդականները կամ զինամթերքի պահեստները և այլ օբյեկտներ, որոնք պատկանում են Դամասկոսին աջակցող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։
Համաժողովը կազմակերպվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։
Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։
Հումանիտար կազմակերպությունը հավելել է, որ ևս 10 100 մարդ անհետ կորած է։
Արցախում իրավիճակի վատթարացման ֆոնին, տարբեր կենտրոններից ուղղորդված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում անտեղյակ են միմյանց քայլերից ու հայտարարություններից: Այն, որ Ադրբեջանի հետ բանակցությունները հայրենի իշխանությունները խիստ գաղտնի են վարում, միայն Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարարն են բանակցային մանրամասներին տիրապետում, գաղտնիք չէ, բայց որ իշխանական ոլորտի պատասխանատու պատգամավորներն այսքան անտեղյակ են բանակցություններից, սա իսկապես, մեղմ ասած, տարօինակ է:
Հայաստանի ղեկավարության հայտարարությունները չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերյալ հայ ժողովրդի մտքերն ու զգացմունքները, դրանք ցույց չեն տալիս երկրների միջև հարաբերությունների ավանդաբար ձևավորված մակարդակը։ Այս մասինն ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը:
Վաշինգտոնի համար առաջնահերթ այս խնդիրներից նա խոսել է ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցին Երևան, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Երեկ նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ թերթի հրապարակումից հետո Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:
Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են դեղագործության ոլորտով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին. այս մասին խոսում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հանրության լայն շերտերը: Որտեղից է վտանգը՝ դեռ տեսանելի չէ, բայց փաստ է, որ ընդդիմադիրների մոտ սպասումներ կան, Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների մոտ անհանգստություն ու վախ կա, իսկ լայն հանրությունը սպասում է, թե ով ումով կփոխարինվի առաջիկայում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը Երեւանի ավագանու ընտրություններն են: Այսօր իշխող ՔՊ-ն իր քարոզարշավը կամփոփի երթ-հանրահավաքով, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից՝ հասնելով մինչեւ Երեւանի քաղաքապետարան: Երթը կավարտվի ամփոփիչ հանրահավաքով։
Զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։
Այցի վերջում ԿԺԴՀ ղեկավարը և ՌԴ փոխվարչապետ, արտադրության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հետևել են Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչի ցուցադրական թռիչքին։
Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։
WhatsApp մեսենջերը, որը պատկանում է այդ երկրում արգելված Meta-ին, կարող է արգելափակվել Ռուսաստանում, եթե դրանում հայտնվեն արգելված տեղեկություններով ոչ բարեկամական ալիքներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսկոմնադզորում։