«Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը չեն արտացոլում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների իրական մակարդակը». Ալեքսանդր Բաշկին

Հայաստանի ղեկավարության հայտարարությունները չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերյալ հայ ժողովրդի մտքերն ու զգացմունքները, դրանք ցույց չեն տալիս երկրների միջև հարաբերությունների ավանդաբար ձևավորված մակարդակը։ Այս մասինն ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը:

Նիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց խնդիրը Լեռնային Ղարաբաղում։

«Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը հայ ժողովրդի և ռուս ժողովրդի հարաբերությունների էության արտահայտումը չեն։ Դա չի արտացոլում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների իրական և ավանդաբար ձևավորված մակարդակը, ուստի պետք է տարանջատել այն, ինչ հայտարարում են առանձին քաղաքական գործիչներ, թեկուզև շատ բարձր մակարդակի, և այն, ինչ մտածում են հասարակ քաղաքացիները», – ասել է Բաշկինը։

Նրա գնահատմամբ՝ այդ հայտարարություններից մի քանիսը երկու պետությունների միջև հարաբերությունները բարդացնելու փորձ են: Սակայն, նրա խոսքով, դրանից ոչինչ չի ստացվի։

«Ե՛վ ռուս ժողովուրդը, և՛ հայ ժողովուրդը գնահատում և փայփայում են մեր պետությունների միջև հարաբերությունները. թույլ չեն տա, որ դրանք փլուզվեն, որքան էլ դա ցանկանում են Արևմուտքում»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս