Ահազանգեր կան, որ մարզերի դպրոցների, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին են հորդորում, որ կոլեկտիվներով մասնակցեն ՔՊ-ի այսօրվա երթին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը Երեւանի ավագանու ընտրություններն են: Այսօր իշխող ՔՊ-ն իր քարոզարշավը կամփոփի երթ-հանրահավաքով, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից՝ հասնելով մինչեւ Երեւանի քաղաքապետարան: Երթը կավարտվի ամփոփիչ հանրահավաքով։

Հանրահավաքին ընդառաջ, մի քանի օր է՝ ահազանգեր են հնչում, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցների, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին են հորդորում, որ կոլեկտիվներով մասնակցեն այսօր կայանալիք երթ-հանրահավաքին։

Նշենք, որ «Ապրելու երկիրն» իր քարոզարշավը պատրաստվում է եզրափակել ավտոերթով, Հայկ Մարությանը՝ իր թիմով, սովորական բակային այցելությամբ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Երեկ ավարտական հանրահավաք արեց նաեւ Անդրանիկ Թեւանյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930