Հարցվածների 92.3 տոկոսը նշել է, որ չի մասնակցել կուսակցությունների ու դաշինքների հետ հանդիպումներին

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակն այսօր ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ եռափուլ հետազոտության վերջին՝ երրորդ փուլը:

«Առավոտ է… բոլորը բացում են աչքերը» խորագրով այս հարցման համաձայն՝ հարցվածների 43.1 տոկոսն է նշել, որ  Երևանի քաղաքապետի պաշտոնը կառավարչի՝ մենեջերի պաշտոն է, իսկ 39.4 տոկոսն այս պաշտոնը համարել է քաղաքական:

Հարցմանը մասնակցած մեր երևանաբնակ հայրենակիցների 67.3 տոկոսը  չի ծանոթացել կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին, իսկ 92.3 տոկոսն  էլ չի մասնակցել կուսակցությունների ու դաշինքների հետ հանդիպումներին:

«Գելափ»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ հեռախոսային հարցումներին մասնակցել է երևանաբնակ 802 քաղաքացի, հարցումներն անցկացվել են սեպտեմբեր 12-13-ին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս