Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հակակոռուպցիոն հարցերով փորձագետին

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Ալիս Ֆրենչին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Գլխավոր դատախազության՝ հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող գործառույթներին, լիազորությունների շրջանակին, միջազգային իրավապահ կառույցների հետ փոխգործակցությանը, կոռուպցիոն գործերի քննության մարտահրավերներին, ինչպես նաև հակակառուպցիոն ոլորտում արձանագրված հաջողության պատմություններին:

Այս համատեքստում, ի թիվս այլնի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում արձանագրված հաշտության երեք համաձայնությունները, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 5 մլն դոլար արժողության գույք:

Հանդիպման ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930