Թել Ավիվի զբոսայգիներից մեկում պայթյուն է որոտացել
Թել Ավիվի կենտրոնական Հա Յարկոն զբոսայգում առավոտյան ժամը 6։40-ին պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է i24 պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, դեպքի վայրում աշխատում է Իսրայելի ոստիկանությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ծառի մոտ կամ դրա վրա։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք պայթուցիկը տեղադրվել է քրեական թե ահաբեկչական շարժառիթներով։ Կատարվում է հետաքննություն։