Բաժիններ՝

Իսրայելին մեղադրել են սիրիական Տարտուսի նահանգին ավիահարվածներ հասցնելու մեջ, որի հետևանքով կա 2 զոհ

Սիրիացի 2 զինծառայող զոհվել է, 4-ը՝ վիրավորվել սեպտեմբերի 13-ին ժամը 17:18-ից 17:36-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայի կառավարական զորքերի օբյեկտների վրա Տարտուս նահանգում Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներով գրոհի հետևանքով։ Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс»-ից, այս մասին ճեպազրույցում հայտնել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը:

Բացի այդ, նրա տվյալներով, «ժամը 22:37-ից մինչև 22:50-ը Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-15 կործանիչներ Լիբանանի օդային տարածությունից հարված են հասցրել Համա քաղաքի մերձակայքում գտնվող օբյեկտներին»:

«Զոհեր և տուժածներ չկան», – ասել է դերծովակալը։

Սիրիան պարբերաբար հաղորդում է իր տարածքի վրա Իսրայելի հարվածների մասին, որոնց թիրախ են դառնում իրանցի ռազմական խորհրդականները կամ զինամթերքի պահեստները և այլ օբյեկտներ, որոնք պատկանում են Դամասկոսին աջակցող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930