55 տոկոսը միանշանակ մասնակցելու է ընտրությանը. իշխանության օգտին կքվեարկի միայն 22.5 տոկոսը. Հարցում

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերի 12-13-ին Երևան քաղաքում իրականացված  «Առավոտ է… բոլորը բացում են աչքերը» խորագրով նախընտրական վերջին հարցման արդյունքները:

Այսպիսով, «Մասնակցելո՞ւ եք արդյոք սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին» հարցին ի պատասխան՝ «միանշանակ՝ այո» նշել է հարցվածների 55 տոկոսը, «ավելի շուտ՝ այո»՝ 13.8 տոկոսը, «ավելի շուտ՝ ոչ» տարբերակը նշել է 8.4 տոկոսը, և «միանշանակ՝ ոչ»՝ 20.7 տոկոսը:

«Տեսնում եք, որ արդեն 30 տոկոսն ասում է, որ չի մասնակցելու: Մեր փորձից՝ այս 13.8 տոկոսը, որ ասել է՝ ավելի շուտ կմասնակցեն, իրենք սովորաբար չեն գալիս ընտրություններին: Եվ այսօր կարող ենք խոսել միայն 55 տոկոսի մասին, որոնք հստակ ասել են, որ գալու են ընտրություններին»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Իսկ թե ո՞ր կուսակցության ու դաշինքի օգտին են պատրաստվում  քվեարկել երևանաբնակ մեր հայրենակիցները, «Գելափ»-ն արձանագրել է հետևյալ արդյունքները.

Կարդացեք նաև

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Տիգրան Ավինյան- 22.5 տոկոս

«Ազգային առաջընթաց» կուսակցություն, Հայկ Մարության- 14.3 տոկոս

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, Անդրանիկ Թևանյան- 7.8 տոկոս

«Հանրային ձայն» կուսակցություն, Արտակ Գալստյան- 6.7 տոկոս

«Ապրելու երկիր» կուսակցություն, Մանե Թանդիլյան- 5.7 տոկոս

«Հանրապետություն» կուսակցություն, Արտակ Զեյնալյան- 5.2 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,Դավիթ Խաժակյան- 3.8 տոկոս

«Հաղթանակ» կուսակցություն, Վիկտոր Մնացականյան- 3.6 տոկոս

«Արդար Հայաստան» կուսակցություն, Նորիկ Նորիկյան- 2.3 տոկոս

«Ուժը հայրենյաց» կուսակցություն, Նելլի Հարությունյան- 1.9 տոկոս

«Միացյալ Հայաստան» կուսակցություն, Երվանդ Թարվերդյան- 1.3 տոկոս

«Հայաստանի եվրոպական կուսակցություն», Տիգրան Խզմալյան- 1.1 տոկոս

«Ժողովրդավարական համախմբում», Սուրեն Պետրոսյան- 1.1 տոկոս

«Հանուն սոցիալական ադարության», Արման Ղուկասյան- 1 տոկոս

Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 9.9 տոկոսը, և 11.6 տոկոսը հրաժարվել է այս հարցին պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս