Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
«Այո՛, դիմադրողականությունն ուզում են բարձրացնել, բայց ընդդեմ Ռուսաստանի և ոչ թե՝ Ադրբեջանի։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է ոչ թե պետությանը, այլ այդ պետությունում տեղակայված ամերիկյան շահը սպասարկողներին. Աջակցելու են ԱՄՆ-ի շահը սպասարկող քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները չեն գալիս Հայաստանի հարցերը լուծելու, նրանք մտածում են, թե տարբեր երկրներում ինչպես կարող են իրենց հարցերը լուծել»։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում փաստաթուղթ են ստորագրել հեռահար թևավոր հրթիռների համատեղ մշակման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Փաստացի Հայաստանը զիջում է իր դիրքերն ու տարածքները. Տիգրան Աբրահամյան
Դպրոցից մի քանի մետր այն կողմ պատն է կառուցվում. խայտառակ վիճակ է, արտագաղթի մեծ տենդենց կա. Գառնիկ Դանիելյան
«Ընտրիր Եվրոպան». Վրաստանում նոր քաղաքացիական շարժում է հիմնվել, որը միավորում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ Ինչպես նշում են դրա մասնակիցները, ասոցիացիայի նպատակն է «աշխատել Վրաստանի եվրոպական ապագան փրկելու համար», հաղորդում է SOVA-ն։
Փողոցային պայքարը միակ եղանակը չէ. շատ ավելի մեծ ընթացք է տեղի ունենում հիմա. Բագրատ սրբազան
Հուլիսի 1-6-ը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններն անվանել են «լուրջ սպառնալիք»։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած համաներումը չի տարածվի Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վրա, հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Ռատի Իոնաթամիշվիլին։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ պատրաստ չէ: Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է որոշել 2020 թվականի պատերազմի վերաբերյալ բացահայտումների շարք սկսել:
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՎԱՔԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն ռոտացիոն հիմունքներով հեռահար հարվածային համակարգեր կտեղակայի Գերմանիայում և ակնկալում է, որ Բեռլինն ինքն էլ սպառազինության նման համակարգեր կմշակի։ «Deutschlandrundfunk» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Իրանի համար ռազմավարական նպատակ է տարածաշրջանում ընդհանուր անվտանգության և կայուն խաղաղության տարածումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:
Վերջին անգամ ցուցանիշն աճ էր գրանցել 2022 թվականի երկրորդ եռամսյակում՝ 5.3 տոկոսով:
Վերջերս ԶԼՄ-ները գրեցին, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել, և պատճառը ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն է՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացրած հայցերից:
168.am-ի հետ զրույցում վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը Տավուշում ստեղծված իրավիճակը գնահատելով և հայրենիքը չկորցնելու հարցում ժողովրդին ուղղված մեղադրանքներին ու քննադատությանն անդրադառնալով՝ ասաց, որ ամեն ինչում չպետք է մեղադրել միայն ժողովրդին, ժողովուրդն ամեն ինչ կանի, եթե նրան առաջնորդող լինի։
Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն հունով:
Ղազախստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան հաճախորդներին կոչ է արել դուրս բերել ռուսական արժեթղթերը երկրից, RBC-ին հայտնել են կազմակերպությունից: Նրանք բացատրել են, որ այս պահանջը կապված է Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիայի (NSD) դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների արգելափակման հետ։
Թուրքիայի վարչական դատարանը Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի գործունեության դադարեցման մասին որոշում է կայացրել:
xԱդրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ, հայտարարել է երկրի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։
Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկում փետրվարին մահացած քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մինչ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում պայքարում է ազդեցության հավելյալ մակարդակի համար, շարունակելով բարձրաստիճան ինտենսիվ այցերը՝ հատկապես Հայաստանի Հանրապետություն, իրանական կողմը ևս «ձեռքերը ծալած» չի նստում։
Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ։
Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում:
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անձամբ է վարել ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ, որտեղ ընթանում է BRICS-ի 10-րդ խորհրդարանական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հայոց պատմությունն ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն էր, կարծում եմ, որտեղ ոչ միայն մտնում էր պրոտո-հայկական ու հայկական պետականությունների կամ սոցիո-քաղաքական միավորների պատմությունը, այլ նաև օրինակ հայ առևտրականների ըստ էության ունիկալ համակարգի պատմությունը 16-18րդ դարերում։
Այս դատարանը վարվում է այնպես, ինչպես պահանջում է քաղաքական ղեկավարությունը. Տիգրան Աբրահամյան
Նա նաև կոչ է արել միասին գործել ԲՐԻԿՍ-ի կառուցողական ազդեցությունն ամրապնդելու և աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար: