«Հայոց ցեղասպանություն» եզրույթի համար Ստամբուլի Açık Radyo-ն դատարանի որոշմամբ կկասեցնի գործունեությունը

Թուրքիայի վարչական դատարանը Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի գործունեության դադարեցման մասին որոշում է կայացրել:

«Açık Radyo»-ն տարածած հայտարարության մեջ նշել է, որ իր գործունեությունը կդադարեցնի մինչև վարչական դատարանը նոր որոշում ունենա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «ռադիոյի և հեռոստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի եթերում հեռարձակման համար «Açık Radyo»-ն նախ տուգանվել էր և ենթարկվել պատժի՝ զրկվելով 5 օր հեռարձակման իրավունքից, ապա զրկվել հեռարձակման իրավունքի լիցենզիայից:

Չնայած RTÜK-ի որոշումներին ռադիոն հայտարարել էր հեռարձակումը շարունակելու և տեղի ունեցածին իրավական լուծում տալու մասին: Նույնիսկ ռադիոյի օգտին մի շարք լրագրողներ և քաղաքական գործիչներ ստորագրահավաք էին սկսել՝ RTÜK-ի որոշումը որակելով ոչ իրավաչափ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031