Բաժիններ՝

Իրանի Մեջլիսի խոսնակն ինքն է վարել ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժամանակ

Իրանի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անձամբ է վարել ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ, որտեղ ընթանում է BRICS-ի 10-րդ խորհրդարանական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ Farhikhtegan թերթը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Իրանի խորհրդարանի խոսնակն օդաչուի համազգեստով մի քանի րոպեով մտել ինքնաթիռի սրահ՝ զրուցելու արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիի և Մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Սեյիդ Շամսուդդին Հոսեյնիի հետ։

BRICS-ի 10-րդ խորհրդարանական համաժողովը տեղի է ունենում հուլիսի 11-12-ին Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանը հունվարի 1-ից ստանձնել է միավորման նախագահությունը։

BRICS-ը ներկայում ներառում է 10 պետություններ: 2006 թվականին հիմնադրումից ի վեր BRICS խումբն անցել է ընդլայնման երկու ալիքով: 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման հինգ նոր անդամները՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան, BRICS-ում լիարժեք աշխատանքը սկսել են 2024 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031