ԱՄՆ-ն Գերմանիայում ռոտացիոն հիմունքներով հեռահար համակարգեր կտեղակայի. ՊՆ

ԱՄՆ-ն ռոտացիոն հիմունքներով հեռահար հարվածային համակարգեր կտեղակայի Գերմանիայում և ակնկալում է, որ Բեռլինն ինքն էլ սպառազինության նման համակարգեր կմշակի։ «Deutschlandrundfunk» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Պենտագոնից հայտարարել էին, որ ԱՄՆ-ն 2026 թվականին կսկսի Գերմանիայում հեռահար հարվածային համակարգեր տեղակայել, որոնք զգալիորեն կգերազանցեն արդեն Եվրոպայում գտնվող զենքերին: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հանգիստ, առանց նյարդերի ու հույզերի ռազմական պատասխան կմշակի ամերիկյան ծրագրերի դեմ:

«Քանի որ սպառազինության այդ համակարգերը Գերմանիա են հասնելու միայն ռոտացիոն հիմունքներով, ապա ակնհայտ է` ԱՄՆ-ն ակնկալում է, որ մենք ինքներս ներդրումներ կանենք նման հեռահար զենքի զարգացման և գնման մեջ»,- ասել է Պիստորիուսը:

Նրա խոսքով՝ ամերիկյան համակարգերի տեղակայումը Գերմանիային ժամանակ կտա սեփական սպառազինության համակարգերը մշակելու համար: Բացի այդ, Գերմանիայի պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն իր ստանձնած պարտավորությունը կկատարի նույնիսկ այն դեպքում, եթե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս