Ավստրիայի և Հայաստանի պաշտպանական քաղաքականության պատասխանատուները համագործակցության հեռանկարային ուղղություններն են քննարկել

Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Կողմերը ներկայացրել են երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և առաջնահերթությունները, քննարկել են այդ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները: Անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող հարցերի:

Այցի շրջանակում Առնոլդ Կամմելն այցելել է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ և հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Առնոլդ Կամմելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031