Բաժիններ՝

Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հանդիպումը տեղի է ունեցել Ծաղկաձորի գլխավոր մարզական համալիրում։

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Շամիլ Տարպիշչևի հետ քննարկվել են հայ-ռուսական մարզական փոխգործակցության զարգացման հեռանկարները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031