Եղիշե Կիրակոսյանը, այնուամենայնիվ, կհեռանա. որոշումը հասունացել է

Վերջերս ԶԼՄ-ները գրեցին, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել, և պատճառը ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն է՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացրած հայցերից:

Իհարկե, Եղիշե Կիրակոսյանը, ի դեմս իր գրասենյակի, հերքեց տեղեկությունը, բայց այդ լուրերը Հայաստանի կառավարական շրջանակներում շարունակում են պտտվել համառորեն:

Կառավարության 168.amի աղբյուրի փոխանցմամբ՝ հավաստի լուրեր են շրջանառվում, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, այնուամենայնիվ, աշխատանքից ազատման դիմում կգրի։

Մեր աղբյուրը նաև նշում է, որ, ըստ ամենայնի, սա Կիրակոսյանի մոտ արդեն հասունացած որոշում է։

Կարդացեք նաև

Ի դեպ, Եղիշե Կիրակոսյանը, հանդիսանալով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ, այս տարի չի մասնակցել ԵՊՀ 2024 թվականի շրջանավարտների ավարտական երեկոյին և դիպլոմների հանձնման արարողությանը, մինչդեռ նախորդ տարի մասնակցել և հանդես էր եկել բացման խոսքով։

Թե ի՞նչն է Կիրակոսյանի որոշման պատճառը, մեր աղբյուրը չնշեց, սակայն ասաց՝ ամեն դեպքում կառավարող ուժի ու Եղիշե Կիրակոսյանի միջև լարվածությունն ակնհայտ է:

«Թերևս Եղիշե Կիրակոսյանն առհասարակ չի մնա պետական համակարգում»,- ասաց մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031