Ներկայում ամենակատաղի մարտերը տեղի են ունենում նախկին հանքարդյունաբերական Տորեցկ քաղաքի մոտ՝ Դոնեցկի հյուսիսում և Չասիվ Յարի մոտ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից։
Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ դատապարտելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը․
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խորը առճակատման փուլում են, և այդտեղից դուրս գալու նախադրյալներ դեռ չեն երևում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինիի հետ զրույցում։
Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածուի դեմ մահափորձից հետո հայտարարել է, որ լիովին աջակցում է նրան։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել` մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում իրար են հաջորդում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, որոնց շրջանակներում՝ որպես օրակարգային հարց, քննարկվում է մի փաթեթ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատում, Խաղաղության պայմանագրի ստորագրում, Հայաստանով՝ Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող ճանապարհի գործարկում։
Շաբաթ օրը Փենսիլվանիայի հանրահավաքում տեղի ունեցած քաղաքական բռնության պահը, ամենայն հավանականությամբ, կազդի Դոնալդ Թրամփի նախագահական հայտի վրա: Այդ մասին գրում է Bloomberg-ը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգի իր էջում՝ շնորհավորանքներ հղելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Թրամփին ատում են, թե դեմոկրատներից են վախենում, չեմ հասկանում:
Նորվեգացի գիտնական, դիվանագետ և մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անունը համաշխարհային իրականության մեջ ամենահայտնի ու հնչեղ անուններից է: Նրա բազմաբովանդակ կենսագրության մեջ բացառիկ է նաև հումանիստական աշխատանքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը նախընտրական հանրահավաքում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը «նողկալի արարք» է անվանել։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ 2023թ. Չինաստանի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:
Փաստացի մենք բոլորս ականատես ենք լինում, թե ոնց է Երևանի քաղաքապետարանը պետական միջոցների բացահայտ մսխում ու վատնում իրականացնում։
Փենսիլվանիայում նախընտրական հանդիպման ընթացքում կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ, վնասվել է նրա ականջը։
Հնդկաստանն այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին հաջորդաբար կրճատել է Ռուսաստանից ադամանդների ներկրումը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիպրոսի Ակրոտիրիում գործող բրիտանական ռազմակայանի օդանավակայան ամերիկյան ինքնաթիռների թռիչքների փաստը։
Սպառողական գների նվազել են հատկապես բենզինի գնի նվազման ֆոնին: Նշվում է, որ այս գնանկումը գնաճը վերադարձնում է իր հուն:
2024 թվականի առաջին կիսամյակում հարևան Վրաստան այցելած քաղաքացիների թվով Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին նշված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։
Պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իսրայելը հասնի իր բոլոր նպատակներին, ըստ Times of Israel-ի՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետևանքով Տավուշի մարզի անվտանգության գոտին հանձնվեց Ադրբեջանին։ 30 և ավելի տարիներ հայկական պահվող դիրքերն Ադրբեջանին հանձնելուց հետո հայկական կողմը դրա դիմաց չստացավ ոչինչ, ինչից հետո Կառավարությունը Կիրանցում իրենց տունն ու տեղն Ադրբեջանին հանձնած քաղաքացիներին հորդորեց գրել դիմումներ և Կառավարությունից ստանալ փոխհատուցում՝ թշնամուն անցած հողի, անշարժ և շարժական գույքի դիմաց։
Երևանի Անգլիական այգում այսօր` հուլիսի 13-ին, Ֆրանսիայի ազգային տոնի կապակցութամբ տեղի է ունեցել ընդունելություն:
Եվրամիությունը Վրաստանի անվտանգության համար ավելի քան 354 միլիոն եվրո է ծախսել: Այդ մասին պարզ է դառնում Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) հրապարակած տվյալներից, որոնք արտացոլում են 2008-2024 թվականներին Վրաստանի անվտանգության ամրապնդմանը հատկացված գումարը։
Խաղաղության պայմանագրի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հաղորդակցության ուղիների բացման, Ղարաբաղի հայերի վերադարձի, Իրանի կարմիր գծերի և այլ թեմաների շուրջ դեսպանի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանի համար շատ բարենպաստ պայմաններ են, որ այս պարտության սիմվոլներն են իշխանության Հայաստանում: Նրանք նվեր են Ադրբեջանի իշխանություններին: Մենք տեսնում ենք, որ երբ Փաշինյանի դիրքերը թուլանում են, թուրք-ադրբեջանական տանդեմից աջակցություն են հայտնում՝ ընդհուպ ֆիզիկապես անվտանգություն ապահովելու: Մենք տեսնում ենք, որ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանություննը՝ հող հանձնելով՝ իրենց պաշտոնավարման ժամկետը երկարացնելով, կարողանում են հասարակությանը քնեցնել և կատարել իրենց սև գործը»: