Խստորեն դատապարտում ենք Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ դատապարտելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը․

«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը։ Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:

Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031