Ֆրանսիան եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս վճռորոշ ժամանակաշրջանում. Հայաստանում նշվեց Ֆրանսիայի ազգային տոնը

Երևանի Անգլիական այգում այսօր` հուլիսի 13-ին, Ֆրանսիայի ազգային տոնի կապակցութամբ տեղի է ունեցել ընդունելություն:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունելով հյուրերին ասել է, որ ազգային տոներին ընդունված է ասել, թե ինչ է արել Ֆրանսիան այդ երկրի համար, սակայն ինքը կներկայացնի, թե ինչ է արել հայ ժողովուրդը Ֆրանսիայի համար:

«Հայ ժողովուրդը հարստացրել է մեր մշակութային ակունքները, իր բարեկամությամբ և հավատարմությամբ պատվել մեր երկիրը, մեզ տվել է դուստրեր և որդիներ, ովքեր նպաստել են Ֆրանսիայի կերտմանը: Տվել է նշանավոր անձանց, ինչպիսին շառլ Ազնավուրն է, ում հարյուրամյակը նշում ենք այս տարի: Հերոսներից Միսաք Մանուշյանն ու իր կինը, ում աճյուններն այլևս ամփոփված են պանթեոնում և հազարավոր այլ անձինք»,- նշել է դեսպանն իր խոսքում:

Դըկոտինյիի խոսքով` ֆրանսիացիների համար աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը կոնսենսուսի առարկա է և այս մասին են վկայում ֆրանսիացի տարբեր պաշտոնյաների բազմաթիվ այցելությունները Հայաստան:

«Ֆրանսիան եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս վճռորոշ ժամանակաշրջանում: Նախևառաջ մարդասիրական մակարդակով ցուցաբերելով իր օգնությունն ի նպաստ իրենց տներից Ադրբեջանի կողմից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի` չզիջելով արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքը»,- ասել է դեսպանը:

Նշենք, որ ընդունելությանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս