Բաժիններ՝

Գերմանիան Թրամփի դեմ մահափորձը «նողկալի արարք» է անվանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը նախընտրական հանրահավաքում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը «նողկալի արարք» է անվանել։

«ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումն արգահատանքի է արժանի։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում։ Իմ մտքերը նաև հարձակումից տուժած մարդկանց հետ են։ Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը», – գրել է Շոլցը X-ի իր միկրոբլոգում։

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ նախընտրական հանրահավաքում Դոնալդ Թրամփի վրա կրակելը ամերիկյան ժողովրդավարության համար «մութ ժամանակներ» նշանավորեց և ցույց տվեց, որ բռնությունը չպետք է լինի քաղաքական հակամարտությունը լուծելու միջոց:

«Ժողովրդավարական երկրներում ընտրությունների արդյունքները որոշվում են քվեաթերթիկներով, ոչ թե զենքով: Ամերիկյան ժողովրդավարության համար այս մռայլ ժամերին իմ մտքերը հարձակման զոհերի հետ են: Մաղթում եմ Դոնալդ Թրամփին և մյուս տուժածներին շուտափույթ ապաքինում»,- ասվում է Անալենա Բերբոքի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031