Այս ասֆալտից թավիշի ձայն է գալիս. սա պետական միջոցների մսխում է. Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժողովրդի վճարած հարկերով, բայց ժողովրդի կողմից չընտրված և քաղաքապետի ընտրություններում չհաղթած Երևանի քաղաքապետ տիգրան ավիՐյանը միլիարդներ է հատկացնում անորակ ասֆալտապատման աշխատանքների համար` իսկ ասֆալտը մոտ երկու շաբաթից, կամ էլ առաջին իսկ անձրևից հետո քանդվում է…

Փաստացի մենք բոլորս ականատես ենք լինում, թե ոնց է Երևանի քաղաքապետարանը պետական միջոցների բացահայտ մսխում ու վատնում իրականացնում։

Տարին կես է եղել ու արդեն հուլիս ամիսն է, իսկ Երևանը փոսերի մեջ է այն դեպքում` երբ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել արդեն թվով երրորդ փոսանորոգման աշխատանքները»։

Տեսանյութեր

Լրահոս