Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն. Ալիևը՝ Քարվաճառում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», ըստ tert.am-ի՝ գրում է Minval.az-ը։

«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի «իր մարտավարությանը» (չակերտները՝ Tert.am), փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք «ռևանշիստական ուժերի»  գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,- ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930