Բաժիններ՝

ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարին այն պատճառով, որ դրան մասնակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հարկավոր է, որ մենք շատ ուշադիր մտածենք այն մասին, որպեսզի կաթվածահար չանենք ողջ G20-ը: Ես չեմ պաշտպանում դա (G20-ի գագաթնաժողովի բոյկոտը)»,-ասել է ֆոն դեր Լյայենը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Իմ կարծիքով, G20-ը չափազանց կարեւոր է, նույնիսկ զարգացող երկրների, զարգացող շուկաների համար»,-նշել է նա:

Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Ինչպես սպասվում է, «մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Բալիում:

Դրան հրավիրված են G20-ի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նաեւ գագաթնաժողովին հրավիրված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս