Ուկրաինայի շուրջ հաշտության բանակցություններում ԵՄ-ն պետք է ներկայացնեն Ֆրանսիան և Գերմանիան. Պադրո Սանչես
Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է ներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ հաշտության բանակցություններում, երբ գա համապատասխան պահը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հունիսի 27-ին La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։
«Մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ անհրաժեշտ է բաց պահպել երկխոսությունը Պուտինի հետ»,- ասել է Իսպանիայի նախարաների կաբնետի ղեկավարը:
«Իսպանիան այդ ասպեկտում իրեն ներկայացված է զգում Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից, եւ մենք կարծում ենք, որ, երբ գա հաշտության բանակցությունների համար ժամանակը, հենց այդ երկու մեծ երկրները պետք է ներկայացնեն Եվրոպան»,- հավելել է Սանչեսը:
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտությունը «կարող է երկարատեւ լինել»: «Մենք պետք է ամրապնդեք եվրոպական միասնությունը, ինչպես դա արեցինք համաճարակի ժամանակ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: