Բաժիններ՝

Ջոնսոնը և Մակրոնը համաձայնության են եկել նոր գագաթնաժողովի անցկացման շուրջ. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են «անգլո-ֆրանսիական» գագաթնաժողով անցկացնել հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու խոստումից հետո: Այդ մասին հունիսի 27-ին հաղորդել է Times թերթը:

Նախօրյակին Ջոնսոնը հայտարարել է Մակրոնին, որ այժմ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու ցանկացած փորձ «միայն կհանգեցնի աշխարհում անկայունության ուժեղացման»:

 

Պետությունների ղեկավարները հանդիպել են «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում, որը հունիսի 26-28-ին Գերմանիայի նախագահությամբ անցկացվում է Բավարիայի Էլմաու դղյակում: Գագաթնաժողովի հրավիրված մասնակիցների թվում են Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ղեկավարները: Նաեւ հանդիպմանը տեսակապով մասնակցում է Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930