«Ադրբեջանն առավելագույնն արել է՝ շրջանցելու հայկական բնակավայրերը. դրանց վերահսկողությունը անցնելու է իրեն». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, որքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այնքան ՀՀ-ի գործելու հնարավորությունները կմեծանան: Իսկ քանի դեռ այս իշխանությունները կան, Ադրբեջանը նույնիսկ գրավոր ստանձնած պարտավորությունները չի կատարում, կամ իրականացնում է իր պատկերացումների շրջանակում: Մասնավորապես, ըստ նրա՝ այսօր առաջնահերթ է Բերձորի հարցը, որը, ըստ էության, մինչև տարեվերջ կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը՝ կառուցվող այլընտրանքային 32 կմ երկարությամբ ճանապարհի տրամաբանության շրջանակում:

«Այն շրջանցում է Բերձոր քաղաքը, Սուս, Աղավնո գյուղերը, և 2.5 կմ-ից դուրս է: 2.5 կմ-ն դա այն հատվածն է, որը տեղավորվում է միջանցքային տրամաբանության մեջ՝ ճանապարհից աջ և ձախ 2.5-ական կմ: Եվ Ադրբեջանը ոչ միայն հողային աշխատանքներն է ավարտել, այլև սկսել է ասֆալտապատման աշխատանքները: Սա ենթադրում է, որ մինչև տարեվերջ Ադրբեջանն ավարտելու է այն: Ադրբեջանն առավելագույնն արել է՝ շրջանցելու հայկական բնակավայրերը, որի արդյունքում դրանց վերահսկողությունը անցնելու է  իրեն»,- ասել է Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս