«Մեզ ասացին՝ բացեք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից հետո Լաչինն էլ կբացվի։ Մենք սեպտեմբերի 18-ին բացեցինք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հրաժարվի Գազայում պատանդների դիմաց հրադադարի համաձայնագրից, ապա Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին «անելու այն, ինչ պետք է նա անի»։
Այն քաղաքացիների օտարերկրյա վարորդական վկայականները, որոնց Ռուսաստանի քաղաքացիություն, կացության թույլտվություն կամ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու մեկ տարին է լրանում, 2025 թվականի ապրիլի 1-ից երկրի տարածքում կհամարվեն անվավեր, հայտնում է ՌԴ մամուլի կենտրոնը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ-ից:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Հայաստանում այսօր տիրող իրավիճակի, Արցախի կորստի հեռանկարն ակնհայտ էր դեռևս 2018 թվականին: Այդ ամենը հասկանալու համար ընդամենը պետք է ուսումնասիրվեին այն մարդկանց կենսագրությունները, որոնք գալիս էին իշխանության։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին կայցելի Իսրայել և պաղեստինյան տարածքներ Գազայում երկար սպասված հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Իտալիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Վոզդվիժենկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու Գազայում հրադադարի պայմանավորվածության պատճառով:
Արևմտյան երկրների գործակալները փորձում են Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել ուսանողների և բողոքի այլ մասնակիցների օգնությամբ։ Այս մասին, rbc.ru-ի փոխանցմամբ, Happy հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ինքնաեռ (самовар) և Ռուսաստանի ձմեռային բնապատկերը ներկայացնող կտավ է նվիրել։ Կադրերը Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալի, ներառյալ ահաբեկչությունների և սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտծված մի քանի հոգու՝ Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց: Դա տեղի կունենա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի շուրջ գործարքի առաջին՝ 42-օրյա փուլի ընթացքում։ Ազատ արձակվելիք պաղեստինցիներից 737-ը ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի և Պաղեստինի ինքնավարության իշխող ՖԱԹՀ […]
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է նոր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին Ռուսաստանի հետ հարաբերություններում «ոչ լավագույն մեկնարկի» դիրքում դնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի զինվորականներին հրահանգել է, որ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 08:30-ին հրադադարը չի կիրառվի ժամանակացույցին համապատասխան, քանի դեռ Իսրայելը չի ստանա պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն, ըստ ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համաձայնագրի, հայտնում է NBC News-ը։
ՄԻՀՆ գրասենյակը հետևում է նաև այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի և ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ։
ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում անվտանգության նկատառումներից ելնելով արգելվում է հայտնի TikTok սոցիալական ցանցի գործունեությունը, հայտնում է bbc.com-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը ժամանել է Վաշինգտոն՝ նախագահի պաշտոնում իր երկրորդ երդմնակալությանը նվիրված շքեղ տոնակատարություններին մասնակցելու համար, հայտնում է CBS News-ը։
Ներկայիս փոխարժեքով, memecoin-ները, որոնք դեռ շուկայում չեն, կարժենային մոտ $24 միլիարդ:
ԱՄՆ Իլինոյս նահանգում գտնվող տունը, որը 1990 թվականին նկարահանված «Տանը մենակ» ֆիլմում 8-ամյա հերոս Քևին ՄաքՔալիսթերի տունն էր, վաճառվել է 5,5 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է People պարբերականը։
«Կոնֆլիկտ չի կարող լինել 2 պարագայում՝ եթե Հայաստանն ամբողջությամբ ընդունի ու կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, և եթե լինի հավասարակշռված մոտեցում»- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելը նշանակում է հիմա կորցնել կարևոր կռվան։ «Վերջին տասնամյակում Մինսկի խումբը, ըստ էության, չէր էլ աշխատում, որովհետև նրա անդամները […]
Սա շատ վտանագվոր է հայերի համար. ԱՄՆ-ը չի դառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը. Ջեյմս Քարդեն
Բայց չնայած գրեթե երեք տարվա պատերազմին, նա «ավելին քիչ բան է ձեռք բերել» և այդ ջանքերում «զգալի կորուստներ է կրել սեփական բանակում», հավելել է նա:
Ֆրոյդինգը նշել է, որ ռուսական զինված ուժերը ամսեամիս ավելի շատ տանկեր են ձեռք բերում, ավելի շատ զինամթերքներ, ավելի շատ հրթիռներ եւ անօդաչուներ։
Չենթարկվողներին ոստիկանությունից հայտնել են, որ կտուգանվեն։ Ի պատասխան՝ նրանք սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանություն ամենուր, արդարություն՝ ոչ մի տեղ»։
Շվեդական զորքերը միանում են դաշինքի արևելյան թևում գտնվող ՆԱՏՕ-ի ութ բրիգադներից մեկին: Գումարտակը տեղակայված է Ադազի քաղաքից դուրս՝ Ռիգայի մոտ։
Ֆիդանի խոսքով, Բայրամովի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների սահմանազատման և կարգավորման հարցերը։
Տարածված զեկույցի համաձայն՝ 12 ամսվա ընթացքում երկրում ծնվել է 9,54 մլն մարդ, մահացել՝ 10,93 մլն քաղաքացի
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ուժով են պահում իշխանությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքի կենսագրության մասին տեղեկություն են գտել Լենինգրադի տնային գրանցամատյաններից մեկում