Բաժիններ՝

Կրեմլում պատմել են, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը մեքենա վարում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարում է մեքենա և սիրում է դա անել։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը։

«Նա վարում է մեքենա և սիրում է դա անել», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի խոսքը Մարդու իրավունքների խորհրդի նիստում այն մասին, որ նա միշտ չէ, որ քաղաքում շրջում է «լուսային և ձայնային ազդանշաններով», երբեմն էլ շարժվում է «լուռ», առանց կորտեժների։

Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահի «լուռ» արտահայտությունը քաղաքում երթևեկելու մասին նշանակում է՝ «ինչպես բոլորը»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը, պատասխանելով հարցին, արդյոք սովորական վարորդները կարող են շրջվելով տեսնել նախագահին, նշել է․ «Տեսնել՝ դժվար թե»։

Պուտինը փորձառու վարորդ է՝ ավելի քան 50 տարվա ստաժով։ Այդ տարիների ընթացքում նա վարել է ինչպես «Զապորոժեց»՝ իր առաջին մեքենան, «Ժիգուլի» և «Վոլգա», այնպես էլ հայրենական ավտոարտադրության նոր մոդելներ՝ երեք տարբեր Lada (Kalina, Vesta, Aura) և Aurus։ ՌԴ նախագահը կարողանում է վարել ոչ միայն թեթև ավտոմեքենաներ․ Ղրիմի կամրջի բացման ժամանակ նա եղել է «Կամազի» ղեկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031