Թբիլիսիում կանայք ցույց են անցկացրել Վրաստանում Եվրամիության դեսպանության շենքի մոտ

Թբիլիսիում շաբաթ երեկոյան՝ դեկտեմբերի 13-ին, ԵՄ դեսպանության շենքի մոտ կանանց ցույց է տեղի ունեցել, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Ցույցի մասնակիցները ձեռքներին ունեցել են տարբեր բովանդակությամբ պաստառներ, ինչպես Վրաստանի և Եվրամիության դրոշները։

Կանայք հայտնել են, որ այս ձևով իրենց համերաշխությունն են հայտնում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին, ինչպես նաև դժգոհել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից։

Ակցիայի ավարտից հետո ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենք, որտեղ միացել են մյուս բողոքողներին և շարունակել երթը դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031