Քիմ Քարդաշյանն՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց շարքում
Ամերիկահայ հայտնի գործարար և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes USA-ի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Քարդաշյանը ցուցակում 71-րդն է։
Նշվում է, որ Քիմ Քարդաշյանն ունի սոցիալական ցանցերի՝ ավելի քան 350 միլիոն հետևորդ, համագործակցել է Nike-ի հետ՝ NikeSkim-ի ստեղծման գործում, և նրա ապրանքանիշը 2025 թվականին հավաքագրել է 5 միլիարդ դոլարի գնահատմամբ գումար։
Forbes-ում նշել են, որ չնայած բոլոր անհաջողություններին, որոնց բախվել են կանայք ամբողջ աշխարհում 2025 թվականին, Forbes Power Women 2025 ցուցակի առաջատարներն ու հերոսուհիները դարձել են կայունության օրինակներ:

