Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է Սուդանում անօդաչուի հարվածի հետևանքով 6 խաղաղապահի մահվան մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ շաբաթ օրը Սուդանում անօդաչու թռչող սարքը հարվածել է ՄԱԿ-ի օբյեկտին, ինչի հետևանքով զոհվել է վեց խաղաղապահ, հայտնում է Associated Press-ը։

Գուտերեշի հայտարարության համաձայն, հարվածը հասցվել է խաղաղապահ ուժերի նյութատեխնիկական բազային Կադուգլի քաղաքում՝ Կորդոֆանի կենտրոնական շրջանում։

Հարվածի հետևանքով ևս ութ խաղաղապահ է վիրավորվել։ Բոլոր զոհերը Բանգլադեշի քաղաքացիներ էին, որոնք ծառայում էին ՄԱԿ-ի ժամանակավոր անվտանգության ուժերում Աբիեյում՝ ՅՈՒՆԻՍՖԱ-ում։

«ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները, միջազգային իրավունքի համաձայն, ռազմական հանցագործություններ են», — նշել է Գուտերեշը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին։

Սուդանի զինվորականները պատասխանատվությունը դրել են Արագ արձագանքման ուժերի՝ տխրահռչակ խմբավորման վրա, որն ավելի քան երկու տարի պատերազմում է բանակի դեմ՝ երկրի վերահսկողության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031