Ստորագրվել է նաև Հայաստանի Արմավիրի և Ղազախստանի Մանգիստաու մարզերի միջև համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Վանաձոր և Ղազախստանի Շիքմենթի քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր։
Կողմերը ողջունում են Երևանի և Աստանայի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության շուտափույթ հաստատումը:
«Վրաստանում վերջին տարիներին ներդրված պրակտիկայի համաձայն՝ օտարերկրյա դիվանագետները շարունակում են ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող քաղաքական բանավեճերին։ Նրանք փորձում են համատեղել օրենսդիրի գործառույթը, ակտիվորեն մասնակցել օրենսդրական գործընթացին, թելադրել վրաց ժողովրդի ընտրած խորհրդարանին, թե որ օրենքներն ընդունել, որոնք՝ ոչ։
Ապրիլի 14-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:
Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում:
Փաշինյանը նախ ողջունեց Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ի հրապարակմանը, որտեղ տվյալների արտահոսք է եղել Հայաստան ներգաղթյալներ ուղարկելու շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունների վերաբերյալ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի եւ ագրեսիայի դեմ
Նա հավելել է, որ սատարում են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցություններ սկսելու նախաձեռնություններին։
Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախքան Իրանի Իսրայելի վրա իրականացված հարձակումը ԱՄՆ-ն Թուրքիայի միջնորդությամբ Թեհրանին նամակ է ուղարկել:
Տոկաևը նաև շեշտել է, որ հարկավոր է ակտիվացնել նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները, ինչը թույլ կտա բարելավել ներդրումային հարաբերությունները։
Անհայտ անձինք 6-րդ անգամ հրկիզել են ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը: Վեց միջադեպերի հետևանքով այրվել է 19 հին նոճի։ Այս մասին գրում է «Զարթոնքը»։
Բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Տեղեկությունը հայտնում է բրիտանական The Times-ը։
Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես են գալիս հայտարարություններով.ՈւՂԻՂ
Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթերի սպասարկումը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակումից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել «ցավոտ պատժամիջոցներ» սահմանել Իրանի նկատմամբ, ինչպես նաև ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կվերաճի ավելի մասշտաբային պատերազմի։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում:
Լավրովն ու Իրանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույցում հաստատել են իրենց դիրքորոշումը Գազայի հատվածում անհապաղ հրադադարի օգտին։
«Ասել են՝ փողերը կստանաք միայն այն դեպքում, երբ կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարեք հավուր պատշաճի»,- ընդգծեց միջազգայնագետը՝ ՀՀ իշխանության կողմից նման պարտավորություն դիտարկելով՝ ինչպես Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս հանելու գործընթացը, այնպես էլ՝ ռուսական ազդեցության թուլացումը մեր տարածաշրջանում։
Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ–ն երկխոսության կոչ է անում։
Իսրայելը որոշել էր հարձակվել Իրանի վրա կիրակի վաղ առավոտյան, սակայն ծրագիրը չեղյալ է համարվել վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կարգավորման կոչ արել։
Ռուսաստանի Կուրգանի, Տյումենի և Օրենբուրգի նահանգներում գետերի գարնանային վարարումների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրով են ծածկվել կամ հայտնվել դրա վտանգի տակ:
Առաջ մարդու բարձրության հորիզոնով էինք կշռում քաղաքաշինական և ճարտարապետական արժեքները, իսկ հիմա վերև պետք է նայես։ Մի հին շենք թողնում են, իսկ հետևից գնում են երկնաքերները, որոնք այստեղ են նորություն, իսկ ուրիշ տեղերում արդեն չեն անում, էլ տեղ չկա։ Այսինքն, այնպիսի կառուցապատում է գնում, որ նայում եմ, չեմ հասկանում․ քաղաքի դեմքը աղավաղված է, փոխված։ Քաոսային է, սա ապրելու տեղ չէ։