Բաժիններ՝

Ինտերը հաղթեց Ջենոային՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս հաղթեց «Ջենոային» (2-1): «Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Յան Բիսեկը և թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը՝ համապատասխանաբար, 6-րդ և 38-րդ րոպեներին։ Տանտերերի միակ պատասխան գոլը 68-րդ րոպեին խփեց Վիտոր Օլիվեյրան։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 74-րդ րոպեին՝ փոխարինելով Պետար Սուչիչին։

Այսպիսով, «Ինտերը» վաստակած միավորների քանակը հասցրեց 33-ի՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Ջենոան» 14 միավորով 16-րդն է։

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031