Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները։
ԵՄ դիվանագիտական ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները ապրիլի 16–ին արտահերթ հանդիպում կանցկացնեն տեսակոնֆերանսի ձևաչափով:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ զրույցում անդրադարձանք Բյուսելում արված հայտարարության՝ միջուկային էներգիային վերաբերող հատվածին, ըստ որի՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են»։
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արևմտյան երեք երկրների դիրքորոշուման կապակցությամբ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռօրյա այցով ժամանել է Չինաստան. նախատեսվում է հանդիպում Սի Ծինպինի հետ:
Իրանական հարձակման հետևանքով որոշակիորեն վնասվել է Նեգևի անապատում տեղակայված Նևատիմ ավիաբազան, նույն շրջանում վիրավորվել է 7 տարեկան աղջիկ՝ խոցման բեկորների հետևանքով, ինչպես նաև բժիշկները 31 մարդու աջակցություն են ցուցաբերել՝ նյարդային շոկը հաղթահարելու համար։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ այսօր կառավարությունը որոշում կկայացնի Իրանի հարձակմանը պատասխան տալու մասին, գրում է Ynet իսրայելական պարբերականը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվող օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը կանխելու մասին:
Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. այս մասին «Մեհր» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Իրանը պետք է պատասխաներ Դամասկոսում իր դեսպանատան դեմ Իսրայելի հարձակմանը։ Այդ պատասխանը քարոզչական մակարդակում պետք է լիներ ազդեցիկ ու հուժկու:
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակման հետ՝ կոչ անելով հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարվածների դեպքում համաշխարհային շուկան կարող է բախվել օրական մինչև 1 միլիոն բարել իրանական նավթի կորստի հետ: Մերձավոր Արևելքում սուր առճակատման դեպքում Brent տեսակի նավթի գինը կարող է աճել մինչև ավելի քան 150 դոլար` մեկ բարելի դիմաց: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա անհաջող էր, ինչը հրեական պետության համար հաղթանակ է դարձել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն։
Միակ հուսադրողն այն է, որ կոնկրետ Հարավային Կովկասում այդ խաղի վերջնարդյունքներն դեռևս արձանագրված չեն։ Մեզ ինչ-որ բաներ դեռ կհասնեն։ Ցավոք, սուվերենության ևս մեկ մեծ չափաբաժնի հաշվին։ Բայց եթե որպես ազգ կարողանանք հետևություններ անել վերջին տարիների զարգացումներից, ապա ապագայի հետ կապված մեր շանսերը վատը չեն։ Հեչ վատը չեն։
Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:
«Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի իշխանություն, որը Ռուսաստանի դեմ տոտալ ավանտյուրայի կարող է գնալ։ Դա կարող են անել միայն տեղեկատվական մակարդակում, ինչը Եվրոպայում շատ լավ գիտակցում են»,- ասաց Վահե Դավթյանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին նիստ կանցկացնի Իսրայելի վրա Իրանի հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր, վիրավորներ չկան։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Տիրան վարդապետ Հակոբյանը։
Իսրայելի իշխանությունները բացել են երկրի օդային տարածքը, որը փակվել է Իրանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի օդանավակայանների վարչությունը։
Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Իսրայելը ցույց տվեց պաշտպանվելու և նույնիսկ աննախադեպ հարձակումները հետ մղելու զարմանալի ունակություն՝ հստակ ազդանշան ուղարկելով իր թշնամիներին, որ նրանք չեն կարող սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի և Իսրայելի միջև բախումը։ Նրա գրասենյակը համապատասխան հայտարարություն է հրապարակել ապրիլի 13-ին։
«Չար սիոնիստական ռեժիմը կպատժվի»․ Ալի Խամենեի ուղերձը Իսրայելի նկատմամբ Իրանի հարձակման ֆոնին
Արդյո՞ք Բաքուն կօգտվի Մերձավոր Արևելքում սրացումից՝ ստանալու այսպես կոչվածը «Զանգեզուրի միջանցքը». Վահե Դավթյան
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հաստատել է, որ մասնակցում է այս նախաձեռնությանը։
Տելեգրամյան որոշ ալիքներ հաղորդում են, որ Իրանը կամիկաձե ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: