Ո՞վ է ստեղծել QR կոդը, կամ՝ ի՞նչ կապ ունի կոդի հետ GO խաղը

Բիզնես-բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբայարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այսօր շատ կիրառելի QR կոդերի պատմությանը.

«Ո՞վ է ստեղծել QR կոդը

Նախապես ասեմ, որ QR կոդը ստեղծվել է Toyota-ում։ 90-ական թվականներին Toyota-ի ծաղկման շրջանն էր՝ արտադրությունն ավելանում էր, աշխատակիցներն անընդհատ սքանավորում էին տարբեր պահեստամասեր, իսկ սքանավորումը երկար գործընթաց էր, քանի որ շտրիխ կոդերը լինում էին մինչև 30 նիշ։ Պատկերացրեք, ձեռքով այդքան երկար տանում էին, որ սքանավորվի։ Արդյունքում սխալները զգալիորեն շատ էին։

Սա լուրջ խնդիր էր և Toyota-ում բողոքներն օրեցօր ավելանում էին։ Այնքան էին ավելացել, որ ընկերությունը կոնկրետ առաջադրանք է տալիս, թե ինչպես կարելի է թեթևացնել շտրիխ կոդերի սքանավորումը։ 35-ամյա ինժեներ Մասահիրո Հարան այդ խնդրի մասին շատ էր մտածում։ Ու մի օր էլ, երբ խաղում էր GO խաղը (սա Ասիայում տարածված խաղ է՝ տախտակին սև ու սպիտակ խաղաքարեր են), նկատում է մի յուրահատուկ բան, իսկ ի՞նչ կլինի, եթե ոչ թե աջից, կամ ձախից սքանավորել շտրիխ կոդը, այլ միանգամից վերևից՝ սքանավորելով GO-ի նման սև ու սպիտակ բազմաթիվ տարբերակներ։

Մոտ վեց ամիս աշխատելով այս ուղղությամբ՝ Մասահիրոն սահմանում է մի օրինաչափություն, որն առկա է բոլոր QR կոդերում՝ դա երեք հատ քառակուսիներն են և GO խաղի տարբեր իրավիճակներ՝ կիսատ եռանկյուն, դատարկ քառակուսիներ, ուղղանկյուն, տարբեր իրար կողքի, կամ իրար վրա քառակուսիներ։

Բոլոր QR կոդերը տարբեր են, բացի երեք հատ քառակուսիներից։ QR կոդի ստեղծումով Toyota-ում վերջանում են բողոքները, իսկ Մասահիրոն պահանջում է, որ գաղափարը չպատենտավորվի, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ կարողանան օգտվել այդ QR կոդերից։

Հետաքրքիր է, որ ամերիկացի լիներ, կպատենտավորե՞ր»:

Տեսանյութեր

Լրահոս