Հայաստանը Թուրքիային է հանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի. Թուրքիայի ՆԳ նախարար

Հայաստանը Թուրքիային է հանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայանը` ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից հետախուզվող 14 անձ ձերբակալվել է օտարերկրյա պետություններում և միջազգային համագործակցության շրջանակներում տեղափոխվել Թուրքիա։ Նրանցից տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 9 անձ արտահանձնվել է Վրաստանից, երկուսը՝ Գերմանիայից, իսկ երեքը՝ Հայաստանից, Խորվաթիայից և Չեռնոգորիայից։

Տեսանյութեր

Լրահոս