Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձնաբքերի զոհերի թիվը հասել է 51-ի

Երեքշաբթի միլիոնավոր մարդիկ Մեծ լճերից մինչեւ ԱՄՆ Մեքսիկական ծոց նախազգուշացումներ են ստացել ծայրահեղ ցրտերի մասին, իսկ Միացյալ Նահանգների արեւելյան մասի բնակիչները փորձում են հաղթահարել հզոր ձմեռային փոթորկի հետեւանքները, որը խլել է առնվազն 51 մարդու կյանք, տեղեկացրել է NBC News-ը։

Լուիզիանայի եւ Թենեսիի առողջապահության դեպարտամենտները հայտնել են ութական մահվան դեպքի մասին։

Քենտուկիում 72-ամյա կինը մահացել է հիպոթերմիայից, հայտնել է նահանգապետ Էնդի Բեշիրը, իսկ Քենտուկիի արդարադատության եւ հասարակական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան Արեւելյան Քենտուկիի ուղղիչ համալիրում ձյուն եւ սառույց մաքրելիս կալանավոր է մահացել։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտնել է, որ փողոցում մահացած 10 մարդ է հայտնաբերվել։

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթվա մնացած օրերին եւ հաջորդ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կմնա նորմից զգալիորեն ցածր։

Սպասվում է, որ ԱՄՆ բնակչության գրեթե 80 տոկոսը հաջորդ շաբաթվա ընթացքում զստիպված կլինի ապրել րոյից ցածր ջերմաստիճանների պայմաններում։

Ռեկորդային ցուրտ ջերմաստիճանը կպահպանվի մինչեւ երկուշաբթի առավոտ՝ ընդգրկելով հարավային հարթավայրերից մինչեւ հյուսիս-արեւելք ընկած շրջանները։ Կիրակի առավոտյան անգամ Մայամիում ջերմասաստիճանը կհասնի 30 աստիճանի։

Ավելի վաղ տեղեկացվել էր ԱՄՆ-ում վատ եղանակի հետեւանքով մահացա ավելի քան 30 մարդու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս