Լեհաստանի նախկին նախագահը աշխատանք է գտել ԱՄՆ-ում
Լեհաստանի նախկին նախագահ Անջեյ Դուդան աշխատանք է գտել Միացյալ Նահանգներում՝ միանալով պահպանողական «Ժառանգություն» հիմնադրամին, որը հայտնի է արտասահմանում ինքնիշխանության և ազգային պաշտպանության գաղափարները առաջ մղող պահպանողական առաջնորդների հետ իր գործընկերությամբ, հաղորդում է RMF24-ը։
«Ինձ համա րմեծ պատիվ է միանալ «Ժառանգություն» հիմնադրամին»,- ասել է Դուդան։
Դուդան ցանկություն է հայտնել իր նոր դերում խթանել պահպանողական քաղաքականությունը Եվրոպայում։ Նա կզբաղեցնի հրագվիրյալ գիտաշխատողի պաշտոնը:
