Ռազմական պատմաբանը բացահայտել է ԱՄՆ-ի ծրագրերը Գրենլանդիայի վերաբերյալ
Հյուսիսային Գրենլանդիայում գտնվող Թուլեի (այժմ՝ Պիտուֆիկ) ավիաբազայում տեղակայված է ամերիկյան հեռահար հայտնաբերման ռադար, որը կարող է հետևել տիեզերքում թիրախներին։ Այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական պատմաբան Դմիտրի Բոլտենկովը։
Նրա խոսքով՝ այս համակարգի ռուսական համարժեքը «Վորոնեժ» կայանն է։ Մասնագետը նշել է, որ Միացյալ Նահանգները վաղուց է օգտագործել Գրենլանդիան ռազմական նպատակներով։
Եթե Միացյալ Նահանգները ձեռք բերի Գրենլանդիան, կղզում կտեղակայի Golden Dome հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգը, բայց նույնիսկ դա լուրջ սպառնալիք չի ներկայացնի ժամանակակից ռուսական զենքի համար, ենթադրել է Բոլտենկովը։
Պատմաբանը հավելել է, որ ԱՄՆ-ի ընդլայնված ներկայությունը Արկտիկայում անմիջական սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար, և յուրաքանչյուր կողմ ունի իր օրինական շահերը տարածաշրջանում։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա ամերիկյան պետության մաս։
